Երկրաշարժի նմանվող պայթյուններ Հալեպում. Քաղաքը ցնցվում է17 ապրիլի 2014 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Զինյալ խմբավորումները ապրիլի 16-ի երեկոյան ժամերից սկսած տասնյակ հրասանդերի արկեր են արձակել Հալեպում, հատկապես՝ Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ հայաբնակ շրջանների վրա, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։ Ամբողջ գիշեր շարունակված հրաձգության, պայթող արկերի, տանկերի, ուղղաթիռների, թնդանոթների և բախումների ձայները Հալեպի բնակիչներին լարվածության մեջ են պահել, հաղորդում է Tert.am-ը։ Այսօր առավոտյան քաղաքում երեք ուժգին ցնցում է գրանցվել, որը Հալեպի բնակիչները նմանեցրել են երկրաշարժի։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանք տեղի են ունեցել Սեիդ Ալի, Սեքենեթ Հենենո, Հին Հալեպ շրջաններում իրականացված պայթյունների հետևանքով։ Ներկայում իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված է, քաղաքի տարբեր մասերում արկեր են պայթում։ Փակ են բոլոր խանութները, արհեստանոցները։ Հայաբնակ շրջաններն ամայացել են։ Մարդիկ դուրս չեն գալիս տներից։ Տեղեկություններ կան նաև հայ վիրավորի մասին։ «Երկիր մեդիայի» Հալեպի թղթակից Մարիա Գաբրիելյանը, Հալեպի լրատվական գրասենյակին հղումով, տեղեկացնում է, որ վիրավորը 1966թ.-ին ծնված Կարո Ավագյանն է։ Ապրիլի 17-ը Սիրիայում տոնական օր է. երկիրը նշում է Ֆրանսիական տիրապետությունից ազատվելու տարեդարձը։ Ապրիլի 15-ին` առավոտյան ժամը 7։44-ին հրթիռակոծվել է «Փարոս» հայկական դպրոցը, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ։ Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |