5 մայիսի 2006 - 15:28 AMT
Վ.Օսկանյան. Հայաստանն ընտրել է ժողովրդավարության էվոլյուցիոն ճանապարհը
Հայաստանն ավարտել է եվրաինտեգրման ճանապարհի առաջին փուլը: Այդ մասին Երեւանում Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հնգամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այժմ երկիրը գտնվում է պատասխանատու փուլում` իր ստանձնած պարտավորությունների կատարման փուլում:«Մենք կարող ենք ասել, որ այս հինգ տարվա ընթացքում Հայաստանը դարձել է եվրոպական երկիր: Սակայն մենք դեռեւս գտնվում ենք ճանապարհին, դեռեւս շատ անելիք կա»,-ասել է նա: Հայաստանի ԱԳ նախարարը 1992 թ. Հայաստանի անցած ուղին բաժանել է չորս փուլի: «Առաջինը` անկախության ձեռք բերում եւ ուղու ընտրություն: Երկրորդ փուլը սկսվել է Եվրոպայի Խորհուրդ անդամակացության հայտ ներկայացնելուց: Հայաստանը չափազանց շահագրգռված էր դրանում եւ մենք անցանք այդ ճանապարհը: Այժմ մենք մտածում ենք, որտեղ կլիներ Հայաստանը, եթե չլիներ Եվրոպան: Մենք ունեինք հստակ նպատակ` դառնալ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ եւ մենք հասանք այդ նպատակին եւ դրանով ավարտվեց երրորդ փուլը»,-նշել է Օսկանյանը: Նա ընդգծել է, որ չորրորդ ներկայիս փուլը ամենադժվարն ու պատասխանատուն է: «Այստեղ բարդություններ կան եւ մեզ ԵԽ-ի աջակցությունն է հարկավոր ժողովրդավարության հասնելու եւ կայուն զարգացման համար: Մեր պետությունը ընտրել է ժողովրդավարության էվոլյուցիոն ճանապարհը: Մենք առաջ ենք շարժվում եւ արդեն առաջընթաց կա բարեփոխումների ոլորտում: Ժողովրդավարությունն ինքնին զարգացման գործիք է եւ այսօր մենք ավելի ժողովրդավարական երկիր ենք, քան հինգ տարի առաջ»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: