Նյու Յորքում լույս է տեսել «Սայաթ-Նովա. Իմ նախնիների երգերը» ալբոմը

Նյու Յորքում լույս է տեսել «Սայաթ-Նովա. Իմ նախնիների երգերը» ալբոմը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում բնակվող ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանը նոր ալբոմ է թողարկել՝ «Սայաթ-Նովա. Իմ նախնիների երգերը»: Ալբոմը լույս է տեսել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի շեմին, ներկայացված են XVIII դարի հայ բանաստեղծի ու երգահանի ստեղծագործությունները: Ալբոմում Սայթ-Նովայի երգերը հնչում են ջազային մշակմամբ, նաև դասական երաժշտության տարրերով:

Առաջին անգամ Արմեն Դոնելյանն այցելեց Հայաստան 1998 թվականին՝ մասնկցելով երևանյան առաջին ջազ փառատոնին: Արմեն Դոնելյանը ծնվել է 1950 թվականին Նյու Յորքում: Հայրական կողմի հարազատները Ամերիկա են տեղափոխվել Թուրքիայից, մայրը Սիրիայից է: Արմենը սկսել է լրջորն զբաղվել երաժշտությամբ 6 տարեկանից: Հայրը մի հին Steinway նվիրեց նրան (այն մինչ օրս երաժշտի տանն է), դրանից էլ ամեն ինչ սկսվեց: 1972թ. ավարտել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի երաժշտության բաժինը: 1975թ. դարձել է հայտնի աֆրո-կուբացի պերկուսիոնիստ Մոնգո Սանտամարիայի խմբի անդամ, որի շրջանակներում մասնակցել է բազմաթիվ համերգների, ձայնագրել մի շարք ալբոմներ: Հետագայում աշխատել է ջազի նշանավոր գործիչներ Լայոնել Հեմփթոնի, Սոնի Ռոլլինզի և այլոց հետ: 1980-ականներին ստեղծել է «Էսենս» ջազ համույթը: Հետո հաջորդեց Night Ark խումբը, որին մասնկցում էին նաև Արա Դինքջյանը, Մարկ Ջոնսոնն ու Արտո Թունջբոյաջյանը: Հենց այս խմբի կազմում Արմենն առաջին անգամ եղավ Հայաստանում: 90-ականներին աշխատել է Տաթևիկ Հովհաննիսյանի հետ և թողարկել է «Լսիր սրտիս զարկը» ձայնասկավառակը: Դոնելյանը մշակել է հայկական մեղեդիները ջազի համար: Ալբոմի պրոդյուսերն էր Ջորջ Ավագյանը: Ալբոմի ձայնագրությանը մասկանցել են Պակիտոն, Ֆրենկ Ուեսսը, Բեն Ռայլին, Կլաուդիո Ռոդիգին:

2002 թվականից Դոնելյանը վարպետության դասերով հանդես է գալիս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կազմակերպում է սեմինարներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---