Սանկտ Պետերբուրգում կնշվեն Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի հիշատակի օրերը21 ապրիլի 2014 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի օրենսդիր հանձնաժողովը հավանություն է տվել «Սանկտ Պետերբուրգում տոնական և հիշատակի օրերի մասին» քաղաքային օրենքում առաջարկվող փոփոխություններին, հայտնում է «ԲալտԻնֆոն»: «Եդինայա Ռոսիայի» խմբակցության ներկայացուցիչ Վիտալի Միլոնովն առաջարկել էր քաղաքի տարածքում հիշատակի օրեր հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ու Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: Օրինագծերի համաձայն հունվարի 27-ը՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը և ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կներառվեն օրենքում 2015 թվականից: 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակի շեմին, երբ հայ բնակչությունը բնաջնջման ենթարկվեց Օսմանյան կայսրության տարածքում և ստիպված եղավ հեռանալ հայրենիքից, Միլոնովը տեղին է համարում կարեկցանքի նման արտահայտումը եղբայրական ժողովրդի հանդեպ որպես «հիշեցում և զգուշացում երիտասարդ սերնդին և քաղաքական պայքարի ֆաշիստական մեթոդների դատապարտում»: Բացի այդ, պատգամավոր Միլոնովը հիշեցրել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացվեց մոտ 6 մլն հրեա, որոնք ապրում էին Եվրոպայի օկուպացված երկրներում, ԽՍՀՄ տարածքում՝ 1,5 մլն հրեա: Մասնավորապես, նա հավելել է, որ գոյություն ունեն Պավլովսկում, Պուշկինում ու Գատչինայում հրեաների խոշորածավալ գնդակահարությունների մասին վկայություններ: Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրն ամրագրված է ՄԱԿ ԳՎ բանաձևում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոլոքոսթ Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |