Էկոնոմիկայի նոր նախարար ունենք, մշակույթինն ու տրանսպորտինը չեն փոխվել

Էկոնոմիկայի նոր նախարար ունենք, մշակույթինն ու տրանսպորտինը չեն փոխվել

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց Գագիկ Բեգլարյանը նշանակվել է տրանսպորտի և կապի, Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի, Հասմիկ Պողոսյանը` մշակույթի նախարար:

Մեկ այլ հրամանագրով նախագահը Կարեն Նազարյանին ազատել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշել է Զոհրաբ Մնացականյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):

ՀՀ Կառավարության պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Մինչ այդ Գաբրիելյանը զբաղեցնում էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:

Ապրիլի 18-ին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, իսկ Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Գագիկ Բեգլարյանը սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, տնտեսագետի որակավորում: 1993 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, 2002-2008 թթ.` Կենտրոն համայնքի թաղապետ, վերընտրվել է 2 անգամ (2005 թ. և 2008 թ.), 2009 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ, 2009 թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ (պաշտոնավարել է մինչև 2010 թ. դեկտեմբերի 8-ը), 2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում:

Հասմիկ Պողոսյանը սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում, 1982-1985 թթ.` ԵՊՀ ասպիրանտուրա; 1983-1993 թթ. աշխատել է Երևանի N 183 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, 1986-2006 թթ.` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և գործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ), ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, առաջին փոխնախագահ, խորհրդի նախագահ, 2006-2008 թթ.` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, 2008-2012 թթ.` ՀՀ մշակույթի նախարար, 2012 թ. հունիսի 16-ին և 2013 թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

Դավիթ Հարությունյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը,1982-1988 թթ. ուսանել Ռոստովի Մ․Սուսլովի անվան պետական ​​համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:1988-1992 թթ. ուսանել է Երևանի Խ Աբովյանի անվան պետական ​​մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում.: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981-ից` Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երևանի համար 183 դպրոցի փոխտնօրեն, համար 198 հեղինակային դպրոցի տնօրեն:1995-1998 թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի անդամ:1997-ին` քաղաքապետի գլխավոր խորհրդական:1997-1998 թթ. ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալն էր,1998-2007 թթ `ՀՀ արդարադատություն նախարարը:2007-2012 թթ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր:2007-2014 թթ, Ազգային ժողովի պատգամավոր,պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ:

Արմեն Երիցյանն ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված, այնուհետև ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցները: 1982-ից ՀՀ ոստիկանության Խորհրդային շրջգործկոմի ՆԳ բաժնի, ապա` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր։ 2001-ից՝ ՀՀ ՆԳ նախարարի, 2003-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ապա՝ 2008-ից առաջին տեղակալը։ 2010-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար էր։ 2012-ին, ապա՝ 2013-ին վերանշանակվել է ԱԻ նախարարի պաշտոնում:

Կարեն Ճշմարիտյանն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային տնտեսագիտական ֆակուլտետը։1990-1991 թթ. աշխատել է ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:1991-1993 թթ. գլխավորել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը:1993-1996 թթ. եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ,1996-1997 թթ.` ՀՀ առևտրի սպասարկումների ու զբոսաշրջության նախարարության արտաքին առևտրի վարչության պետ,1997-1998 թթ.` ՀՀ արդյունաբերության ու առևտրի նախարարի առաջին տեղակալ,1999-2002 թթ.` ՀՀ արդյունաբերության ու առեւտրի, իսկ 2002-2007 թթ.` ՀՀ առևտրի ու տնտեսական զարգացման նախարար:2007-2012 թթ.` Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ: 2007-2009 թթ.` ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի, 2009-2012 թթ.` պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:2012-ից նորից ընտրվել էԱԺպատգամավոր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---