ԱՄՆ-ն հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում23 ապրիլի 2014 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում: Այդ մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Հանդիպումը կարող է ինչպես պաշտոնական լինել, այնպես էլ ոչ պաշտոնական: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր մենք ակտիվորեն շարունակում ենք բանակցային գործընթացը: Գտնում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կանոնավոր հանդիպումները շատ կարևոր են հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի համար», -ասել է Մորնինգսթարը, հայտնում է Trend գործակալությունը: Ապրիլի 4-ին Մոկսվայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բանակցություններին քննարկվել է առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին երկու տարում առաջին հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցով, ապա նրանց միացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները: Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |