5 մայիսի 2006 - 17:35 AMT
Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել ավիավթարի կապակցությամբ
Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Սոչիում Ա-320 ինթնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ալեքսի Երկրորդը հաղորդել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին աղոթք է հղում առ Աստված զոհվածների հոգիների հանգստության համար եւ ցավակցություն ու աջակցություն հայտնում Հայաստանի ղեկավարությանն ու բնակոչությանը: Պատրիարքը հույս է հայտնել, որ «փրկարար ծառայության աշխատակիցները եւ բժիշկները կանեն ամեն ինչ մեղմելու համար զոհվածների հարազատների եւ մերձավորների կորստի վիշտը»