5 մայիսի 2006 - 17:38 AMT
Մոսկավում Հայաստանի դեսպանատուն ծաղիկներ են բերում, սգալով զոհվածների համար
Պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելում այսօր Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն, գրառում կատարելու համար ցավակցությունների մատյանում` սգալով Ա-320-ի վթարից զոհվածների համար, հաղորդել է դեսպանատան մամլո քարտուղար Արմեն Ղեւոնդյանը: «Առավոտյան ժամը 10-ից արդեն բազմաթիվ մարդիկ են այցելել` պետական, հասարակական, քաղաքական-հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ` ցավակցությունների մատյանում արդեն կա շուրջ 200 գրառում»,-ասել է Ղեւոնդյանը: Նա հիշեցրել է, որ ցավակցությունների մատյանը բաց կլինի 10.00-15.00 ուրբաթ եւ շաբաթ օրերը: Նրա խոսքերով, ծաղիկներ են դրվում դեսպանատան մոտ: «Բազմաթիվ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրվում նաեւ Խաչքարի մոտ` Մոսկվայի հայկական գերեզմանոցում»,-ավելացրել է Ա.Ղեւոնդյանը, հաղորդում է Ինտերֆաքսը: