Մահացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը (վիդեո) 24 ապրիլի 2014 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսից ապրիլի 24-ի առավոտյան վատ լուր ստացվեց. մահացել է Կոնստանտին Օրբելյանը, մարդ, առանց որի անհնար է պատկերացնել հայկական ջազի զարգացումը վերջին 60 տարում: Նա ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Բայց երկար սովորել բախտ չի վիճակվել. ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից Նրա հորը ձերբակալել, հետո էլ գնդակահարել են: 2 տարի անց ձերբակալել ու 10 տարով ստալինյան ճամբարներ են ուղարկել նաև մորը: Կոնստանտինը եղբոր հետ ստիպված է լինում տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: Մեծ եղբայրն աշխատանքի է անցնում դպրոցում, իսկ 11-ամյա Կոնստանտինն էլ նվագակցում է թեթևատլետների ելույթներին: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Որոշ ժամանակ անց ռազմական նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացված ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Հայաստանի անկախացմանը զուգահեռ ջազը փլուզվեց, Օրբելյանը մեկնեց Նահանգներ: Բայց ամեն տարի Մաեստրոն վերադառնում էր Երևան, մասնակցում ձազային փառատոների, համերգների: Շատ երաժիշտներ կարող են ասել, որ Օրբելյանի աշակերտն են: Կոնստանտին Օրբելյանը, ամեն ինչից զատ, նաև վիրտուոզ ջութակահար ու դաշնակահար էր: Նրա երգերից մեկում խորաթափանց միտք է հնչում. «100 ժամ երջանկություն. մի՞թե քիչ է»: Ի՞սկ եթե մի քանի տասնյակ տարիների երջանկություն: Երաժշտության` իր սիրելի մասնագիտության հետ միության երջանկություն: Ոչ, ոչ միայն մասնագիտության, այլև նրա բնույթի էության, կյանքի իմաստի: Լսել ու տեսնել աշխարհը, անդադար ներքին աշխատանք, տառապանք և ուրախություն. ահա թե ինչ էր երաժշտությունը Կոնստանտին Օրբելյանի համար: Նա իրենց գործին անսահման նվիրված ու հավատարիմ ժամանակակից հայ կոմպոզիտորներից մեկն էր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |