5 մայիսի 2006 - 18:49 AMT
Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռի թռիչքը, որը տեղափոխելու է զոհերի դիակները, հետաձգվել է անորոշ ժամանակով
Ինչպես հաղորդել են ավիավթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբում, Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռի թռիչքը, որը տեղափոխելու էր Ա-320 աէրոբուսի վթարի զոհերի դիակները Սոչիից Հայաստան, հետաձգվել է անորոշ ժամանակով: «Թռիչքը հետաձգվում է այն պատճառով, որ դեռեւս որոշված չէ, թե քանի դիակ է տեղափոխելու այդ ինքնաթիռը: Դատախազությունը շարունակում է ձեւակերպել փաստաթղթերը, կապված զոհվածների ինքնության հաստատման հետ»,-ասել է շտաբի ներկայացուցիչը: Ավելի վաղ Իլ-76 ինքնաթիռի թռիչքը նախատեսվում էր 14:00-ին Մոսկվայի ժամանակով: Զրուցակիցը նշել է, որ «ինքնության հաստատման գործընթացը գնալով դժվարանում է», հաղորդել է Յուգա.ռու-ն: