8  26.04.14 - Մի շարք պաշտոնյաներ ծաղիկների դրեցին Չեռնոբիլի ԱԷԿ-ի և միջուկային այլ աղետների հետևանքով տուժածների և զոհերի հիշատակին տեղադրված հուշաքարին

Չերնոբիլ. Աղետից 28 տարի անց

Չերնոբիլ. Աղետից 28 տարի անց

PanARMENIAN.Net - 1986-ի ապրիլի լույս 26-ի գիշերը Չերնոբիլի ԱԷԿ-ի չորրոդ էներգաբլոկում պայթյուն որոտաց, որի հետևանքով ռեակտորը փլուզվեց: Այդ վթարը դարձավ մեր ժամանակների խոշորագույն տեխնածին ու բնապահպանական աղետը:

Ըստ փորձագետների, Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումը կազմեց մոտ 50 մլն կյուրի, ինչը համազոր է 1945-ի Հիրոսիմայի վրա արձակված ատոմային ռումբերի 500-պատիկ հզորությանը: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք 6 միլիոն 945 հազար բնակչությամբ:

1986-1987 թթ․ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցեց մոտ 600 հազար մարդ, որից 200 հազարը ճառագայթման բարձր չափաբաժին ստացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ Չերնոբիլի աղետից տուժեց 5 միլիոն մարդ:

Չերնոբիլի շուրջ հողը կյանքի համար մինչ օրս վտանգավոր է: Չերնոբիլի գոտում է գտնվում միջուկային նյութերի 800 գերեզմանոց, այդ թվում բարձր ռադիոակտիվությամբ: Մի քանի տարի առաջ Ուկրաինան չորրորդ էներգաբլոկի վրա պաշտպանիչ շինություն կառուցելու վերաբերյալ պայմանագիր կնքեց Ֆրանսիայի հետ: Սակայն այն կարող է ապահովել անվտանգությունը միայն 20 տարվա ընթացքում՝ հետո սարկոֆագը հարկ կլինի ապամոնտաժել ու մտածել, թե ինչ անել հետագայում:

Դեռ վերջերս միջուկային վառելիքն Ուկրաինա առաքում էր Ռուսաստանը: Այժմ առաքումներն իրականացնում է ամերիկյան մի ընկերություն: Ըստ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկոտր, պրոֆեսոր, Չերնոբիլի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակից Ռաֆայել Հարությունյանի, հետազոտություններ չեն անցկացվել ստուգելու համար՝ արդյոք ամերիկյան վառելիքը հարմար է ուկրաինական ԱԷԿ-ների համար:

«ԱՄՆ-ում ոչ ոք թույլ չի տա նման բան անել, եթե վառելիքը չի անցել հիմնավորումների ու թեստավորումների ամբողջ շղթայով »,- ասաց նա:

Վիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ, երբ Չերնոբիլի ԱԷԿ-ը կանգնեցվեց, վառելիքը սպառված չէր, և մինչ օրս անհնար է անցկացնել նրա անվտանգ կոնսերվացիան: Ըստ փորձագետների, ԱԷԿ-ը «ծայրահեղ վտանգավոր օբյեկտ է»:

Ուկրաինայում նախկինի պես չգիտեն՝ ինչպիսին է լինելու կայանի ճակատագիրը․ երկրում չկան արտազատված միջուկային վառելիքի պահպանման ազատ պահեստարաններ, չկա նաև ռադիոակտիվ թափոնների վերամշակման գործարան: Չերնոբիլի աղետի հետևանքների վերացմանը մասնացել են մարդիկ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից: Հայաստանից մասնակիցների թիվը եղել է 3 հազարից ավելի, կենդանի է նրանցից 1600-ը:

1988 թվականին կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը երգեհոնի համար գրեց «Չերնոբիլ» սիմֆոնիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---