Տարածքային կառավարման, ԿԳ և սոցապ նախարարները վերանշանակվել են, ֆինանսներինը` փոխվել

Տարածքային կառավարման, ԿԳ և սոցապ նախարարները վերանշանակվել են, ֆինանսներինը` փոխվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել տարածքային կառավարման, կրթության և գիտության, աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարներ նշանակելու մասին: Պաշտոններում վերանշանակվել են համապատասխանաբար Արմեն Գևորգյանը, Արմեն Աշոտյանն ու Արտեմ Ասատրյանը:

Սերժ Սարգսյանի որոշմամբ ֆինանսների նախարար է նշանակվել Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Արմեն Գևորգյանն ավարտել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի պետծառայության ինստիտուտը, 1993-1996 թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

1997-1998 թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը, 1998 թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, 2000-2006 թթ.եղել է նախագահի առաջին օգնականը, 2006 թ. փետրվարին նշանակվել է երկրի ղեկավարի աշխատակազմի ղեկավար, 2007 թ. հունիսից մինչև 2008 թ. ապրիլը զբաղեցրել նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, այնուհետև նշանակվել տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ։ Նախագահի հրամանով նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, 2012 թ. հունիսի 16-ի և 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրերով վերանշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում:

Արմեն Աշոտյանն ավարտել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2005 թ.` ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, 2007 թ.` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Գլոբալ գործընթացների կառավարում» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները:

1999-2000 թթ. աշխատել է որպես ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2002-2005 թթ.`- ԵՊԲՀ ռեկտորի օգնական, 2005-2006 թթ.` ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական հասարակական կարգով, 2005-2007 թթ.` ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2007-2008 թթ.` ԱԺ պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2008 թ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2009 թ. մայիսից` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2012 թ. հունիսի 16-ին և 2013 թ. մայիսի 8-ին վերանշանակվել նույն պաշտոնում:

Արտեմ Ասատրյանն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետը, 1995 -1997 թթ.` ՀՀ կառավարման դպրոցը:

1998 թ. աշխատել է ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամում` կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի բաժնի պետ, 1998-2006 թթ.` սոցապ նախարարությունում` կենսաթոշակային ապահովության (2002 թ. հունվարից` սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության) վարչության պետ, 2006-2007 թթ.` նախարարությունում` «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 2007-2011 թթ.` սոցապ նախարարի տեղակալ, 2011 թ.` վարչապետի որոշմամբ համատեղությամբ նշանակվել նաև ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2011 թ.՝ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետծառայության պետ, սոցապ նախարարի տեղակալ, 2012 թ. հունիսի 16-ից` սոցապ նախարար։ ՀՀ նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է նախարարի պաշտոնում:

Գագիկ Խաչատրյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական էլեկտրոնիկայի ֆակուլտետը, այնուհետև՝ Երևանի ժողտնտեսության ինստիտուտի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության բաժինը։

1977-1978 թթ. «Էլեկտրոն» գործարանումաշխատել է ինժեներ-էլեկտրիկ,1978-1984 թթ. ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտեի սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդ քարտուղար,1984-1986 թթ. Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկում` բաժնի վարիչ,1986-1989 թթ. Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկումում` սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար։1989-1996 թթ. Նաիրի ագրոֆիրմայի առաջին փոխտնօրենն էր,1996 թ.՝ Հրազդանի պետական հարկային տեսչության պետի տեղակալը,1996-1999 թթ.՝ Մաշտոցի շրջանի պետական հարկային տեսչության պետը,1999-2000 թթ.՝ Էրեբունու շրջանի պետական հարկային տեսչության պետը։2000 թ. եղել է Շահումյանի շրջանի պետական հարկային տեսչության պետ,2000-2001 թթ.՝ Պետեկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ,2001- 2008 թթ.՝ ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ,2008 թ. հունիսի 4-ից օգոստոսի 19-ը ՀՀ ՄՊԿ նախագահ,2008 թ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---