5 մայիսի 2006 - 19:11 AMT
Ստամբուլում` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունում բացվել է սգո մատյան
Ստամբուլում` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի մշտական ներկայացուցչությունում բացվել է սգո մատյան, որտեղ ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ՍԾՏԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» թերթը: