Մինսկում կանցնի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը28 ապրիլի 2014 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Մինսկում կանցնիԵվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: Միջոցառումը տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքնսարդ Լուկաշենկոյի նախագահությամբ: Օրակարգում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վրա աշխատանքի ընթացքի քննարկումն է, ինչպես նաև Մաքսային միությանն ու Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ-ի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») իրականացումը: Բացի այդ, նախատեսվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը հավանաբար կկնքվի մայիսին: Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը: Նա նաև նշել էր, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները: Սակայն ապրիլի 18-ին նա հերքեց իր իսկ կողմից մեկ օր առաջ արված հայտարարությունը: Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին հայտնել էր, որ ներկա պահին ընթանում են Հայաստանի` ՄՄ–ին և Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունները. «Գործընթացը շատ արագ է շարժվում, և մենք նաև շատ օպերատիվ բանակցում ենք այն մասին, որ անհրաժեշտության դեպքում միանգամից միանանք Եվրասիական տնտեսական միությանը»։ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Նախկին վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ: Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |