5 մայիսի 2006 - 20:34 AMT
Սուխումի հայ համայնքը սգո երթ է կազմակերպել
Սուխումում տեղի է ունեցել սգո երթ ի հիշատակ Ա-320 վթարից զոհվածների: երթը կազմակերպել էր Սուխումի հայ համայնքը, որին մասնակցել են հայ հասարակության ներկայացուցիչներ, Սուխումի 9-րդ հայկական դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ, քաղաքի բնակիչներ: Երթի մասնակիցները անցել են կենտրոնական փողոցով եւ ավարտել երթը Սուխումի ծովային նավահանգստի կառամատույցի մոտ, որտեղ ջուրն են իջեցրել ծաղիկներ եւ ծակեպսակներ: Այնտեղ վառվել են նաեւ հիշատակի մոմեր, դպրոցականները խաղալիքներ են գցել ջուրը վթարում զոհված երեխաների հիշատակին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: