5 մայիսի 2006 - 21:25 AMT
Դեռեւս ոչ մի վարկած չկա Բելգիայի «Սաբինա-Տեխնիկ» անգարում տեղի ունեցած հրդեհի մասին
Պաշտոնական հայտարարություն «Սաբինա-Տեխնիկ» անգարում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ բելգիական կողմից դեռեւս չի արվել: Այդ մասին հայտարարել է Բելգիայում Հայաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, ոստիկանության եւ «Սաբինա-Տեխնիկ» ընկերության, որտեղ ինքնաթիռներն անցնում էին ամենամյա տեխնիկական սպասարկում, ներկայացուցիչները ոչ մի վարկած չեն հայտնում եւ սպասում են հրշեջ թիմի զեկույցին, որը կհրապարակվի մինչեւ օրվա վերջ: Տ.Բալայանը նշել է, որ անգարի տարածքը ապահովագրված էր: Հրդեհի արդյունքում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Բացի երկու հայկական ինքնաթիռներից, անգարում են եղել մեկ բելգիական ռազմական ինքնաթիռ եւ Մեկ ինքնաթիռ, որը պատկանում էր Սաուդյան Արաբիային:

Իր հերթին ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը Երեւանում հայտարարեց, որ հրդեհի պատճառները ճշտվում են: Նա հաստատել է, որ Ա-320 ինքնաթիռներից մեկը պատկանում էր «Արմավիային», մյուսը` «Միջազգային հայկական ավիաուղիներին»: Հրդեհը եղել է մայիսի լույս 5-ի գիշերը «Սաբինա-Տեխնիկի» անգարում, որտեղ հայկական ինքնաթիռները տեխսպասրակում էին անցնում,. հաղորդում է «Արմենիա» հեռուստաալիքը: