5 մայիսի 2006 - 21:39 AMT
Բրիտանիան պատրաստ է աջակցել որոնողական աշխատանքներին վթարի վայրում
Բրիտանիան պատրաստ է աջակցել Ռուսաստանին Սեւ ծովում կործանված Ա-320 հայկական օդանավի բեկորների որոնման աշխատանքներին վթարի վայրում, եթե նման խնդրանք լինի: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը. «Մենք միշտ պատրաստ ենք օգնել մեր ռուս գործընկերներին նման իրավիճակում: Սակայյն դեռեւս ոչ մի խնդրանք ռուսակսան կողմից չի եղել»,-նշել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: