Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակիցները երեկ այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և հինգ քաղաքացիական անձանց:

ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունից APA լրատվական գործակալությանը հայտնել են, որ Կարմիր Խաչի միջոցով գերիներին և նրանց հարազատներին տեղեկատվություն է փոխանցվել:

2013-ի օգոստոսի 8-ից գերության մեջ է զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որը չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Գևորգյանների ընտանիքը սահմանը հատելով ադրբեջանական կողմ է անցել 2010 թվականի հունվարին և երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---