6 մայիսի 2006 - 14:22 AMT
Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին
Մայիսի 5-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին այցելեց Թբիլիսիում Հայաստանի դեսպանատուն եւ գրառում կատարեց սգո մատյանում: Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի միջոցով Միխաիլ Սահակաշվիլին իր ցավակցությունները հայտնեց երկրի ղեկավարությանը եւ ողջ հայ ժողովրդին ողբերգության կապակցությամբ: «Վրացական կողմը պատրաստ է աջակցել վթարի հետաքննությանը եւ զոհվածների այն հարազատներին, որոնք չենք կարող Սոչի մեկնել օդային ճանապարհով, մեկնել Վրաստանի տարածքով»,-ընդգծել է Սահակաշվիլին: