6 մայիսի 2006 - 16:03 AMT
Լեհաստանում կմատուցվի սգո պատարագ հայկական օդանավի կործանման կապակցությամբ
Երեւան-Սոչի չվերթը կատարող հայկական օդանավի կործանման կապակցությամբ վաղը Կրակովում կմատուցվի սգո պատարագ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Լեհաստանում հայերի հոգեւոր առաջնորդ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: Նրա խոսքերով, պատարագին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլ նաեւ լեհերը` հարգելու համար վթարի զոհերի հիշատակը: