Կյանքի տևողությամբ Հայաստանը 116-րդն է․ Մարդիկ այստեղ միջինը 73,9 տարի են ապրում 5 մայիսի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել է երկրների ցանկը, որտեղ ամենից շատ են երկարակյացները: Կյանքի միջին տևողությունն այն առանցքային ցուցանիշներից է, որով կարելի է դատել երկրի զարգացման մակարդակի մասին: Ընդհանուր առմամբ ցուցակում 223 երկիր է ընդգրկվել: Առաջին տեղում եվրոպական Մոնակո իշխանապետությունն է: Կյանքի միջին տևողությունն այնտեղ 89,57 տարի է: Երկրորդ տեղում Մակաոն է, երրորդը օրինաչափորեն զբաղեցնում է Ճապոնիան: Ամենաբարեկեցիկ երկրների տասնյակը եզրափակում է Ավստրալիան, որտեղ կյանքի միջին տևողությունը 82,07 տարի է: Հետխորհրդային երկրների թվում ամենաշատ երկարակյացներ կան Վրաստանում, այնտեղ միջին տարիքը 75,72 է: Վրաստանն այդպիսով 90-րդ տեղում է: Հայաստանը զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: ԱՊՀ մյուս երկրների թվում Ուզբեկստանը 125-րդ տեղում է, Բելառուսը՝ 138, Ռուսաստանը՝ 150, Ուկրաինան՝ 156: Ինչպես օրերս հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասնում է 73,9: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 74,1, ամենացածրը՝ Շիրակի մարզում, որտեղ միջին տևողությունը մոտ 70,6 տարի է: Ինչ վերաբերում է կյանի միջին տևողության տարբերությանը տղամարդկանց ու կանանց շրջանում, ապա Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում՝ միջինը 77 տարի, իսկ տղամարդիկ՝ 70,6: Photo: RIA Novosti Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |