11 մայիսի 2006 - 15:30 AMT
Այսօր Կոսովո մեկնեց հայ խաղաղապահների 5-րդ հերթափոխը
Այսօր Կոսովո մեկնեց հայ խաղաղապահների 5-րդ հերթափոխը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, որ 34 զինծառայողներից կազմված խաղաղապահների 4-րդ հերթափոխը Կոսովո էր մեկնել 2005 թվականի հոկտեմբերի 19-ին: 4-րդ հերթափոխը առանձնանում է նրանով, որ գումարտակի կազմում են փորձառու զինծառայողներ, որոնք մեկ անգամ արդեն եղել են Կոսովոյում: Նշենք, որ այն գոտին, որտեղ տեղակայված են հայ խաղաղապահները, գտնում է ԱՄՆ պատասխանատվության գոտում: Հայ զինծառայողները, հիմնականում, պաշտպանում են վերահսկիչ-անցագրային կետերը եւ հատուկ նշանակության օբյեկտներ: