Ադրբեջանցիները յուրովի են «տոնել» Մայիսի 9-ը՝ ակտիվացնելով ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը

Ադրբեջանցիները յուրովի են «տոնել» Մայիսի 9-ը՝ ակտիվացնելով ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 4-ից՝ 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ՝ արձակելով 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակել պահպանել լիարժեք վերահսկողություն:

Տարեսկզբից ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով ինչպես Հայաստանի ու Արցախի մարտական դիրքերը, այպես էլ հայկական սահմանամերձ գյուղերը:

Այդպես, ապրիլի 19-ին հակառակորդն առավոտյան ժամերին կրակ էր բացել Տավուշի մարզի գյուղերի այգիների ուղղությամբ, կրակոցները միայն առավոտյան են դադարել։

Ապրիլի լույս 15-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում դարձյալ անհանգիստ էր: Գնդակոծությունները սկսվել էին երեկոյան և շարունակվել մինչև ժամը 03։00-ն:

Գյուղացիների խոսքով՝ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ էր։ Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր՝ վնասվել էր գյուղի գազատար խողովակը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---