Հայտնաբերվել է 10 օր առաջ անհետացած ավագ լեյտենանտի դին (թարմացված)

Հայտնաբերվել է 10 օր առաջ անհետացած ավագ լեյտենանտի դին (թարմացված)

PanARMENIAN.Net - Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին` ժամը 18։03-ի սահմաններում, սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի խոսքով, զինծառայողի դին դատաբժշկական փորձաքննության կենթարկվի, որից հետո հայտնի կդառնա նրա մահվան պատճառը, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե արդյոք նրա դիակի վրա բռնության հետքեր եղել են, Մերի Սարգսյանը նշել է, որ չի կարող հարցին պատասխանել` դա հայտնի կդառնա փորձաքննությունից հետո:

Վայքի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանն անհետացել էր մայիսի 1-ին: Ի սկզբանե դիտարկվում էր անհետացման երկու վարկած՝ զինծառայողը կարող էր մոլորվել, մեկ այլ վարկածով՝ խեղդվել լճում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---