11 մայիսի 2006 - 16:39 AMT
Ա-320-ի «սեւ արկղերը» մոտ օրերս կբարձրացվեն Սեւ ծովի հատակից
Ա-320 հայկական ինքնաթիռի բեկորները եւ «սեւ արկղերը» կբարձրացվեն Սեւ ծովի հատակից մոտ օրերս: Այդ մասին Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովին զեկուցեց տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: «Մոտ օրերս հանձնաժողովը հուսով է, որ տեղեկատվություն կստանա «սեւ արկղերի» գտնվելու վայրի վերաբերյալ եւ կսկսի ինքնաթիռի բեկորների եւ օբյեկտիվ վերահսկման միջոցների բարձրացման գործողությունը»,-նշել է Լեւիտինը: Բացի այդ, Լեւիտինը զեկուցել է, որ զոհվածների Սոչի ժամանած բոլոր հարազատներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Նշենք, որ այսօր Սեւ ծովում շարունակվեցին «սեւ արկղերի» եւ կործանված ինքնաթիռի բեկորների որոնման աշխատանքները, հաղորդում է Ինտերֆաքսը: