Սիրիայում երկու հայ զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել

Սիրիայում երկու հայ զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Սիրիայում երկու հայ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել: Ինչպես հայտնում է Perio News-ը, զոհվածներից մեկը սիրիական բանակի զինծառայող Հակոբ Գրդանյանն է, որը սպանվել է Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասի հրթիռակողծման արդյունքում:

Քեսաբի մոտ ընթացող մարտերում զոհվել է ևս մեկ սիրիահայ զինծառայող Վարդան Անտրեյանը, իսկ Սարո Պապուճյանը վիրավորվել է:

Մայիսի 2-ի երեկոյան Հալեպի հայկական թաղամասերը ռմբակոծության ու հարձակումների են ենթարկվել, որոտացել են պայթյուններ, արդյունքում 2 հայ վիրավորվել է, տուժել են շինությունները: Վիրավորների անձը հաջողվել է պարզել՝ Կարպիս Բոզկեջանյանը և Կարապետ Դավթյանն են: Պայթյուններից անմիջապես հետո պատահարի վայր են եկել հրշեջները, որոնք վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Մայիսի 1-ին գնդակոծվել է Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասը: Գլխից վիրավորվել էր Կարպիս Գափայանը: Րաֆֆի Պալյանը վիրավորվել է ոտքից, իսկ նրա 13-ամյա որդին՝ Կարո Պալյանը, բեկորային վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, Կարո Պալյանի վիրահատությունը մոտ 4 ժամ է տևել: Ապրիլի 29-ին զոհվել է Րաֆֆի Հեքիմյանը, իսկ ապրիլի 30-ին սպանվել սիրիական բանակի զինծառայող Վիլիան Մակարյանը: Հայկական թաղամասերը բավականաչափ տուժել են: Վիրավորվել է նաև 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

Photo: AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---