Առէկսիմբանկը ֆինանսավորել է ուսանողների արշավը

Առէկսիմբանկը ֆինանսավորել է ուսանողների արշավը

PanARMENIAN.Net - Մայիսյան տոների օրերին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի ֆակուլտերի 3-րդ կուրսի ուսանողները չորս օր շարունակ ճանապարհորդել են Հայաստանի հայտնի տեսարժան վայրերով: «Սա մեր համալսարանի ուսանողների առաջին արտագնա պրակտիկան էր»,- նշել է խմբի ղեկավար, ՌՀՀ Կարիերայի կենտրոնի տնօրեն, ավագ դասախոս` Գագիկ Սուխուդյանը:

«Մեզ հաջողվեց այցելել շատ պատմական վայրեր, որոնք ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մշակութային ժառանգությունն են: Դրանք են` XIII դ. կառուցված «Նորավանք» վանքային համալիրը` իր յուրահատուկ հարթաքանդակներով և աշխարհում միակ «Հայր Աստծո» տեսապատկերով, Քարահունջը` հնագույն գերեզմանատուն, իսկ գիտնականների կարծիքով` նաև աշխարհի ամենահին աստղադիտարանը, Սելիմյան քարավանատունը` Արևելքի ու Արևմուտքի միջև ընկած ճամփորդների ու առևտրականների հանգրվանը, Մետաքսե մեծ ճանապարհի մի մասը: Մենք եղանք նաև Նորատուս գյուղում գտնվող խաչքարերի ամենահին բացօթյա թանգարանում, ուր կարելի է հանդիպել դեռ V դարում կերտած հնագույն խաչքարը: Ուսանողների վրա մեծ տպավորություն է թողել նաև հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանն ու գերեզմանը, բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող հոյակերտ որմնանկարները, նրա անձնական իրերը, նրա խոսքն ու, ամենակարևորը, ձայնը, որն ուսանողները լսում էին առաջին անգամ: Նյութական տեսակետից սա բավականին լուրջ նախագիծ էր, քանի որ ճանապարհորդության էր մեկնել մի ամբողջ կուրս: Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկին այս հիշարժան ճանապարհորդությանն աջակցելու համար»,- ընդգծել է Սուխուդյանը:

Ինչպես նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան` Առէկսիմբանկն ու ՌՀՀ-ն հին գործընկերներ են, սակայն նման ձևաչափում համագործակցում են առաջին անգամ: «Բանկի կողմից իրականացվող տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով մեծ ուշադրություն է դարձվում նաև երիտասարդ ուսանողների մասնագիտական զարգացմանն ու աջակցմանը: Մասնակցելով այս հետաքրքիր ճանապարհորդությանը որպես Բանկի ներկայացուցիչ` ցանկանում եմ նշել, որ մեր այցելած վայրերը տեսնում էի առաջին անգամ և նորովի բացահայտեցի մեր հրաշագեղ երկիրը: Շատ գոհ ենք կազմակերպված միջոցառումից և հուսով, որ ՌՀՀ հետ նմանատիպ նախագծերը շարունակական բնույթ կունենան»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---