Ֆրեզնոյի համալսարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի

Ֆրեզնոյի համալսարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի

PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի հայ համայնքը (Կալիֆորնիա, ԱՄՆ) ձևավորել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգող կոմիտե (AGCC): Կոմիտեի կազմում են տարբեր կրոնական, կրթական, սոցիալական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարևոր տարելից է բոլոր հայերի համար»,-ասել է Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Սերխիո Լա Պորտան: Ըստ նրա, Ֆրեզնոյում է կենտրոնացած Արևմտյան ափի խոշորագույն հայկական համայնքը: «Քաղաքը տուն է դարաձել Ցեղասպանություն վերապրած հպարտ ու տոկուն հայ համայնքի համար, որն իր տեղն է գտել այստեղ ու աշխատում է հանուն քաղաքի բարգավաճման»,-ասել է նա:

AGCC-ն ջանքերն ուղղելու է հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրմանը Ֆրեզնոյի համալսարանի ուսանողական ավանում: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Փոլ Հալաջյանը, այն կառուցվել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ, գրում է Asbarez-ը:

Ինը ուղղահայաց սալաքարերը խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց վիլայեթները, Կիլիկիան, սփյուռքն ու Հայաստանի Հանրապետությունը:

Կոմիտեն նաև մտադիր է մի շարք միջոցառումներ կազմակերպել 2015 թվականի ապրիլին: 2015 թվականի ապրիլի 25-ին Վիլյամ Սարոյանի թատրոնում տեղի կունենա համերգ, որտեղ կհնչի դասական հայկական երաժշտություն, իսկ 2014 թվականի նոյեմբերի 14-ին Ֆրեզնոյում համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան տրիոն:

Ֆրեզնոյում է ապրել և ստեղծագործել հայազգի հայտնի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը: Նա ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին Բիթլիսում, 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքը գաղթել է Ամերիկա և հիմնավորվել Ֆրեզնոյում:

Սարոյանը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է դարձել 1940 թ., որից հրաժարվել է, ինչպես նաև արժանացել է «Օսկարի» 1943 թ. լավագույն սցենարի համար՝ «Մարդկային կատակերգություն»:

Սարոյանը մոտ 1,5 հազար պատմվածքներ է գրել, 12 պիես և մոտ 10 վեպ: Նրա լավագույն ստեղծագործությունը համարվում է «Մարդկային կատակերգությունը» (The Human Comedy, 1942), որը մասնակիորեն ինքնակենսագրական է: Հայտնի են նաև նրա «Վեսլի Ջեքսոնի արկածները» (Adventures of Wesley Jackson, 1946) և «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» (Mama I Love You, 1956) վեպերը:

1940 թվականին լույս տեսավ «Իմ անունն Արամ է» (My Name Is Aram) պատմվածքների ժողովածուն, 1944 թ. ՝ «Թանկագին փոքրիկը» (Dear Baby): Որպես դրամատուրգ Սարոյանը հայտնի է «Իմ սիրտը լեռներում է» (My Heart’s in the Highlands, 1939) պիեսով, որը բեմականացվել է աշխարհի բոլոր թատրոններում, իսկ Առնո Բաբաջանյանը երաժշտություն է գրել պիեսի բեմականացման համար Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում:

1972 թվականին Սարոյանը հրապարակեց «Վայրերը, որտեղ ես ժամանակ եմ անցկացրել» (Places Where I’ve Done Time) հիշողությունների գիրքը:

Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 18-ին իր հայրենի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ հուղարկավորվել է, սակայն, կատարելով գրողի կամքը, նրա սրտի մի մասը թաղվել է Հայաստանում՝ Արարատ լեռան մոտ, որից ոչ հեռու գտնվում է Վանա լիճը, իսկ ավելի հեռու Բիթլիսը՝ նրա ծնողների հայրենիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---