Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանում սելավի պատճառով17 մայիսի 2014 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ մայիսի 17-ին ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ հավելելով, որ սպառողների գազամատակարարումը կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, «Հյուսիս-Հարավ» գազամուղի վթարը տեղի է ունեցել սողանքի պատճառով Վրաստանի Դարյալի կիրճում, հայտնել է Վրաստանի կառավարությունը: Դարյալի կիրճը գտնվում է Թերեկ գետի հովտում, այդ վայրով է անցնում Ռուսաստանն ու Անդրկովկասի երկրները կապող մայրուղին: «Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության բրիգադները, պարեկային ոստիկանությունը, բուժօգնության բրիգադներ: Փրկարարներ են ժամանել Թբիլիսիից»,-ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ: Մայիսի 17-ի առավոտյան ԱԻՆ-ը հաղորդել է սելավի մասին, որի հետևանքով խափանվել է երթևեկությունը դեպի Ռուսաստան տանող մայրուղում: Ըստ Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ տվյալների, սելավի պատճառով արգելափակվել է Թերեկի հոսքը, ջրի մակարդակը բարձրացել է արդեն մի քանի տասնյակ մետրով: ՆԳՆ-ն հայտնել է Վլադիկավկազում արտակարգ իրավիճակի մասին: Տարհանվում են վրացական սահմանին մերձակա բնակավայրերի բնակիչները: Ըստ վրացական ԶԼՄ-ների, սելավի տակ են մնացել Դարյալի կիրճում ՀԷԿ-ի կառուցման վրա աշխատող մարդիկ, սակայն տուժածների ու զոհերի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |