12 մայիսի 2006 - 17:51 AMT
Ջավախք է մտել վրացական հատուկ նշանակության ջոկատը
Վրաստանի Սամցխե-Ջավախք հայաբնակ շրջան է մտել Վրաստանի ՊՆ հատուկ նշանակության ջոկատը: Պաշտոնական տվյալների համաձայն` ջոկատը նախատեսված է ռուսական տեխնիկայի անվտանգ դուրս բերման համար: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, 50 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատը տեղ է գրավել շրջանային ոստիկանության շենքում Նինոցմինդայում: Ռուս-վրացական համաձայնությանը համապատասխան, ռուսական ռազմակայանի դուրս բերումը Ախալքալակից կավարտվի 2007 թվականին. տեխնիկայի եւ սպառազինության հիմնական մասը դուրս է բերվելու այս տարի` մայիսի 15-ից օգոստոսի 15 ընկած ժամանակահատվածում: