12 մայիսի 2006 - 19:50 AMT
Ռուսաստանում քննարկվում է Ա-320 աերոբուսների շահագործման ժամանակավոր ընդհատման հնարավորությունը
Ռուսասատանի Պետդուման այսօր տրանսպորտային կոմիտեին հանձնարարել է հարցում կատարել է ՌԴ տրանսպորտի նախարարություն` ՌԴ տարածքում Ա-320 աերոբուսի շահագործման ժամանակավոր դադարեցման հնարավորության վերաբերյալ: Ա-320-ի շահագործումը կարող է դադարեցվել մինչեւ Սոչիի մերձակայքում «Արմավիա» ավիաընկերության աեորոբուսի վթարի պատճառների վերջնական բացահայտումը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը Սեւ Ծովում վթարի էր ենթարկվել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվում էին 113 մարդ, այդ թվում Հայաստանի 85 քաղաքացի, Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի: Բոլորը զոհվել են: