Finance in Motion GmBH-ը գրասենյակ է բացում Երևանում21 մայիսի 2014 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ակտիվների կառավարման և ֆինանսների զարգացման նպատակով տեխնիկական աջակցման շրջանակում համաշխարհային առաջատար «Ֆայնանս ին Մոուշըն» (Finance in Motion GmBH) ընկերությունը նոր տարածաշրջանային ներկայացուցչություն է գրանցել Երևանում: Ֆիզիկական ներկայությունը կամրապնդի հայկական ֆինանսական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունները: Երևանյան գրասենյակը «Ֆայնանս ին Մոուշըն»-ի չորրորդ ներկայացուցչությունն է Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանում` հասցնելով ընդհանուր առմամբ 12-ի: «Ավելի քան երեք տարի ակտիվ գործելով Հայաստանյան շուկայում` ներկայացուցչական գրասենյակի բացմամբ ուրախ ենք մեր գործունեությունը ծավալել նոր մակարդակով»,- ասել է Սիլվիա Վիսնիվսկին, «Ֆայնանս ին Մոուշըն»-ի գործադիր տնօրենը: «Հայաստանում մեր մշտական ներկայությունը տրամաբանական քայլ է ֆինանսական ոլորտում մեր զարգացրած կայուն գործընկերության, ինչպես նաև մեր՝ փոքր և միջին բիզնեսների աջակցմանը և էներգաարդյունավետության ֆինանսավորմանն ուղղվող ընդլայնվող պորտֆելի առումով»: «Ֆայնանս ին Մոուշըն»-ը այլընտրանքային ակտիվների կառավարիչ է, որը բացառապես կենտրոնացած է զարգացմանն ուղղված ֆինանսավորման վրա և կառավարում է ներդրումային գործքիքներ՝ խթանելու տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացումը: «Ֆայնանս ին Մոուշըն»ի կառավարման ներքո են գտնվում ավելի քան 1.2 մլրդ եվրո ներդրումներ (2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ)` իրականացնելով լծակների զարգացման աջակցություն հանրային մասնավոր գործընկերության միջոցով: Յուրաքանչյուր հիմնադրամի զարգացման առաքելությանը համահունչ` «Ֆայնանս ին Մոուշըն»-ը զարգացնում է համապատասխան ֆինանսական հաստատությունների հետ համագործակցություն ծրագրային ֆինանսավորման, ստորադաս վարկի և կապիտալի, ինչպես նաև` ոչ ֆինանսական խորհրդատվական ծառայությունների (տեխնիկական աջակցություն) առումով: «Ֆայնանս ին Մոուշըն»-ն ունի գրասենյակներ Ֆրանկֆուրտում՝ գլխամասային գրասենյակ (Գերմանիա) և այլ 12 քաղաքներում, որոնք իրականացնում են ծառայությունների տրամադրում Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի 24 երկրներում: «Ֆայնանս ին Մոուշըն»-ը ներկայումս ապահովում է ակտիվների կառավարման և տեխնիկական աջակցման կառավարման ծառայություններ հետևյալ զարգացման ֆինանսական միջոցներով. Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) միջոցով ֆինանսների տրամադրում միկրո, մանր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ ֆինանսավորում), «Green for Growth Fund» (GGF) հիմնադրամի միջոցով` Հարավարևելյան Եվրոպայում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղությամբ և SANAD հիմնադրամի միջոցով` Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ֆինանսներ միկրո-, մանր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ ֆինանսավորման) և զբաղվածության ստեղծման ուղղությամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |