Gallup. Լեռնային Ղարաբաղն աշխարհի պոզիտիվ երկրների վարկանիշում 55 տոկոս է հավաքել22 մայիսի 2014 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ինստիտուտը հրապարակել է աշխարհի ամենադրական երկրների վարկանիշը 2013 թվականի համար: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, չնայած հակամարտությունների ու անկարգությունների մասին հաղորդագրություններին, մարդիկ աշխարհի տարբեր երկրներում, այնուամենայնիվ. բազում դրական զգացումներ են ապրում: Առնվազն 10 մեծահասակից 7-ը հայտարարում է հաճույքի, անձնական ու պրոֆեսիոնալ գործունեության մեջ ուրախության մասին: 2013 թվականին Gallup-ը համապատասխան սոցհարցում է անցկացրել աշխարհի 138 երկրում՝ հարցնելով, թե արդյոք նրանք դրական զգացողություններ ունեցել են նախօրեին: Ամենադրական երկրների առաջին եռյակում են հայտնվել Պարագվայը (հարցվածների 87 տոկոսը պատասխանել է, որ նախօրեին ուրախ է եղել), Պանաման (86 տոկոս) և Գվատեմալան (83 տոկոս): Ընդհանուր առմամբ 11 ամենադրական երկրներից 10-ն, ըստ հարցման, գտնվում է Լատինական Ամերիկայում: Հայաստանը 56 տոկոով հայտնվել է ոչ այնքան դրական երկրների ցանկում, նրան մոտ է գտնվում նաև Լեռնային Ղարաբաղը 55 տոկոսով: Նույն ցուցանիշն ունի նաև Ադրբեջանը՝ 55 տոկոս: Թուրքիան հավաքել է 62 տոկոս, Ռուսաստանը՝ 61, Վրաստանը՝ 56 տոկոս: Ցուցակը եզրափակում է «ոչ պոզիտիվ» Սիրիան 36 տոկոսով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |