Եգիպտոսում սկսվել են նախագահական ընտրությունները26 մայիսի 2014 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում երկուշաբթի օրը սկսվել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը երկու օր է տևելու: 80 մլն բնակչություն ունեցող Եգիպտոսում ընտրական իրավունքից օգտվում է մոտ 54 մլն քաղաքացի: Ընտրատեղամասերի են վերածվել երկրի 13 899 դպրոցներ: Ընտրությունների ընթացքին հետևում են մոտ 16 հազար դատավորներ: Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ կադրային զինվորական Աբդել Ֆաթահ աս Սիսին և սոցիալսիտ Մադին Սաբբահին, որը ներկայանում է որպես հեղափոխականների քաղաքացիական ճամբարի թեկնածու: Հասարակական կարծիքի հարցումները, ինչպես նաև քվեարկության արդյունքներն արտերկրում վկայում են Աս Սիսիի ճնշող առավելության մասին: Արտերկրում քվեարկության արդյունքում Աս Սիսին ստացել է մասնակիցների քվեների 94, 5 տոկոսը, մասնակցությունը 50 տոկոսից ավելի է եղել: Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում պաշտպանության նախկին նախարար Աս Սիսիին պատրաստ է սատարել ընտրողների մոտ 79 տոկոսը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության Ժողովրդավարական կենտրոնը: Ընտրությունների արդյունքները հրապարակվելու են հունիսի 5-ից ոչ ուշ: Աբդել Ֆաթահ Սաիդ Հուսեյն Հալիլ աս Սիսին վարչապետի նախկին առաջին տեղակալն է, պաշտպանության ու ռազմարդյունաբերության նախկին նախարարը: Նա ավարտել է Եգիպտոսի ռազմական ակադեմիան, Եգիպտոսի Հրամանատարաշտաբային քոլեջը, ռազմական ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում ու Փենսիլվանիայի Բարձրագույն բանակային ռազմական քոլեջում: 1977 թվականից սպայի կոչումով ծառայել է Եգիպտոսի բանակում, զբաղեցրել է ռազմական կցորդի պաշտոնը Սաուդյան Արաբիայում: 2008 թվականից եղել է Հյուսիսային ռազմական շրջանի շտաբի պետը: 2011 թվականի փետրվարից ԶՈւ Բարձրագույն խորհրդի անդամ է: 2012 թվականի օգոստոսի 12-ին գեներալի կոչումով նշանակվել է ԶՈւ Գերագույն խորհրդի նախագահ: 2013 թ. հունիս-հուլիսին առանցքային դերակատարություն է ունեցել նախագահ Մուրսիի պաշտոնանկության գործում: 2013 թ. հոկտեմբերին Եգիպտոսում ստորագրահավաք սկսվեց Սիսիին նախագահի պաշտոնում նշանակելու օգտին: Հավաքվեց մոտ 4 մլն ստորագրություն: 2014 թ. հունվարի 27-ին ժամանակավոր նախագահի հրամանագրով Աս Սիսիին շնորհվեց ֆելդմարշալի կոչում՝ Եգիպտոսի բանակի բարձրագույն զինվորական կոչումը: 2014 թ. մարտի 26-ին նա հրաժարական տվեց բոլոր պաշտոններից ու զորացրվեց բանակից: 2014 թվականի մարտի 27-ին ազգին իր ուղերձում հայտարարեց, որ առաջադրվելու է նախագահի պաշտոնում: Իր քարոզարշավի խորհրդանիշ Սիսին ընտրեց աստղը: Նրա գերակայություններն են կայունության ու անվտանգության ապահովումը, ելքը տնտեսական ճգնաժամից: Ըստ սոցհարցումների, նրա օգտին պատրաստ է քվերակել ընտրողների 75 տոկոսը: Համդին Սաբբահին «Ժողովրդական հոսանք» կուսակցության առաջնորդն է: Նա սոցիալիստ է, լրագրող ու պոետ, Համալ Աբդել Նասերի գաղափարների կողմնակից: 1975-77 թթ. սովորել է Կահիրեի համալսարանում, սակայն լրագրողության բնագավառում մագիստրոսի կոչում ստացել է միայն 1985 թվականին: Ուսանողական տարիներին հրատարակել է «Ուսանողներ» հանդեսը, եղել է Նասերիստական ակումբի նախագահ, ուսխորհրդի նախագահ, Եգիպտացի ուսանողների ընդհանուր միության նախագահ: 1977 թ. հայտնի է դարձել նախագահ Անվար Սադաթի քաղաքական գծի քննադատությամբ: 1981 թվականին Սաբբահին առաջին անգամ բանտում հայտնվեց ընդդիմադիր գործունեության համար, քաղաքական կարիերայի ընթացքում ձերբակալվել է մոտ 17 անգամ: Սաբբահին 2012 թ. նոյեմբերից Ազգային փրկության ճակատի համանախագահն է, որը միավորում էր նախագահ Մուրսիի ու «Մահմեդական եղբայրների» հակառակորդներին: 2013 թ. հուլիսին սատարեց զինված գործողություններին Մուրսիի դեմ: 2014 թ. փետրվարի 8-ին առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նրա խորհրդանիշն է արծիվը: Իր նախընտրական պայքարում նա շեշտը դնում է կոռուպցիայի դեմ պայքարի վրա, հայտարարում է, որ թույլ չի տա, որ «Մահմեդական եղբայրները» քաղաքականություն վերադառնան: Կողմ է Եգիպտոսի լիակատար ինքնիշխանության վերականգնմանը Սիոնի թերակղզում: Ըստ հարցումների, նրա օգտին կքվեարկի ընտրողների մոտ 15 տոկոսը: Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից աչ ավելի: Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: Նոր սահմանադրության նախագծի օգտին հունվարի 15-16 քվեարկեց ընտրողների մեծ մասը՝ 95 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |