15 մայիսի 2006 - 15:45 AMT
ԱՄՆ Սենատ օրինագիծ է ներկայացվել Հարավային Կովկասի երկրներին աջակցության մասին
ԱՄՆ Սենատ օրինագիծ է ներկայացվել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին աջակցության մասին` ԱՄՆ ազգային անվտանգության շահերի ապահովման, Ռուսաստանի աշխարհաքաղաքական նկրտումների զսպման, ինչպես նաեւ ամերիկյան ռազմակայնների ցանցի ստեղծման եւ պահպանման նպատակով: Օրինագծի հեղինակներից մեկը` հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեկը հայտարարել է, որ ԱՄՆ կենսականորեն կարեւոր շահերը Մերձկասպյան տարածաշրջանում ներառում են Ադրբեջանի եւ Վրաստանի անկախության եւ անվտանգության ապահավումը: «Այդ երկրների միոջով անցնում են ծայրահեղորեն կարեւոր խողովակաշարեր նավթի եւ գազի տարանցման համար: ԱՄՆ-ն նաեւ պետք է զսպի Իրանին, ապահովի նավթի եւ գազի պաշարների հասանելիությունը, լավ հարաբերություններ պահպանի Ղազախստանի հետ, նպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջընթացին եւ զսպի Ռուսաստանի աշխարհաքաղաքական նկրտումները»,-գտնում է Բրաունբեկը: Օրինագիծը վերաբերում է Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին, Հայաստանին, Թուրքմենստանին, Ուզբեկստանին, Տաջիկստանին եւ Ղրզղստանին: