15 մայիսի 2006 - 16:38 AMT
Ստրասբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը
Մայիսի 18-19 Ստրասբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով, համանախագահները նոր գաղափարներ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Քննարկումներից հետո հանդիպման ժամանակ պարզ կդառնա, թե անհրաժեշտ են արդյոք նախագահների բանակցությունները: Կան որոշ նոր, իրոք հետաքրքիր գաղափարներ, որոնց վրա մենք աշխատում ենք, վերլուծում ենք դրանք, մի քանիսն էլ մենք չենք կարող ընդունել»,-նշել է նա: Իր հերթին Ադրբեջանի նախագահի նախկին պաշտոնակատար Յաղուբ Մամեդոը համարում է, որ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ եւ կոնկրետ խաղաղ համաձայնագրի ընդունումը մինչեւ ամառն ընկած ժամանակահատվածում կախված է նրանից, թե ինչ կորոշոեն արտգործնախարարները, գրում է «Էխո» թերթը: