Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամը շնորհավորել է հայ համայնքին Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամը շնորհավորել է հայ համայնքին Առաջին Հանրապետության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության ու հաղթանակի օրը տոնելու շատ պատճառներ ունի: Այդ մասին ասվում է Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մեթ Դաբաբնեի հայ համայնքին ուղղված ուղերձում: «Ապրիլի 7-ին ես հանդիպեցի հայ համայնքի 350 պատվիրակների հետ, որոնք այցելել էին մայրաքաղաք Սակրամենտո, հասցնելու համար իրենց ձայնն ու տեսակետը կարևոր հարցերի վերաբերյալ: Նրանք կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու AJR բանաձևը Կալիֆորնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու մասին միաձայն ընդունվեց: Մենք դպրոցական ուսումնական ծրագրերում ենք ընդգրկել Հայոց ցեղասպանության դասավանդումը, որպեսզի ապագա սերունդները ճշմարտությունն իմանան համաշխարհային պատմության մասին»,-գրում է նա: Մեթ Դաբաբնեն հիշեցրել է, որ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման տոնակատարությունից մեկ օր առաջ Վեհաժողովը ճանաչեց ԼՂՀ անկախությունը:

«Ձեր համառ աշխատանքն ու ինքնանվիրումը հաջողություն բերեցին ձեզ ԱՄՆ-ում ու դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Վերջին վեց ամսում որպես ձեր ներկայացուցիչը Վեհաժողովում, ես աշխատել եմ, որպեսզի ձեր հարցերը լսելի լինեն ու քննարկվեն: Այնուամենայնիվ, իմ կատարած աշխատանքը ձեր հանրության անունից կարևոր է ոչ միայն ձեր, այլ նաև Կալիֆորնիայի բոլոր բնակիչների համար, քանի որ նրանք կարևորում են պատմական ճշմարտության ու մարդու իրավունքները հարգելու ամերիկյան սկզբունքները: Հայ ժողովրդի հաղթանակած ոգին ոգեշնչում է և ես պատրաստ եմ աշխատել միասին ապագայում էլ ավելի մեծ հաղթանակի հասնելու համար»,-ասել է Մեթ Դաբաբնեն:

1918 թվականի մայիսի 28-ին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը, իսկ հայ ժողովուրդը փրկվեց բնաջնջումից: Սակայն ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված եղավ 1918 թվ. հունիսի 4-ին այսպես կոչված Խաղաղության ու բարեկամության մասին պայմանագիր կնքել օսմանյան կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը այն տարածքի սահմաններում, որն այն ժամանակ գտնվում էր ՀՀ հսկողության տակ, այն ընդամնեը 12 հազար քկմ էր և փախստականների հետ միասին մոտ 1 մլն բնակչություն ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---