16 մայիսի 2006 - 15:58 AMT
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի հայտագիր է հղել Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հայտագիր է հղել Ռուսաստանի Արտգործ նախարարություն: «Բողոքի հայտագիրը» ուղարկվել է Մոսկվայի միջազգային տուրիստական ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղի հանրապետության` որպես առանձին պետություն, մասնակցության կապակցությամբ: Ըստ տվյալների, մայիսի 15-իերեկոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն դեռ չէր պատասխանել: Նշենք, որ ադրբեջանցի ուսանողների մի խումբ ԼՂՀ ցուցահանդեսի ժամանակ կազմակերպված շնորհանդեսի ժամանակ բողոքի ցույց են կազմակերպել` դրա անցկացմանը խանգարելու նպատակով, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: