16 մայիսի 2006 - 16:00 AMT
Թուրքիան կարող է ճանաչել «Ֆրանսիայի կողմից Ալժիրում կազմակերպած ցեղասպանությունը»
Ի պատասխան Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը հերքողների նկատմամբ պատժամիջոց կիրառելու օրինագծի քննարկմանը, Թուրքիան դիտարկում է «Ֆրանսիայի կողմից Ալժիրում կազմակերպած ցեղասպանության» ճանաչման հնարավորությունը: Թուրքիայում ծրագրված միջոցների շարքում դիտարկվում է նաեւ անկախության համար պայքարի տարիներին Ալժիրի խաղաղ բնակչության ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման հնարավորությունը Ստամբուլում, հաղորդում է «Թրենդը»: