Բաքուն վախեցել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարից»

Բաքուն վախեցել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարից»

PanARMENIAN.Net - Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունը կանցնի Բաքվում հունիսի 13-15-ը, բայց կազմակերպիչներն արդեն պայմաններ են դնում մասնակիցներին: Այդպես, կազմակերպիչների խնդրանքով Բելառուսի հավաքականը հրաժարվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունից, ասել է հունիսի 1-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում գլխավոր մարզիչը:

Ըստ նրա, կես տարի հավաքականը հանդես է եկել Խաչատրյանի «Սուսերով պարի» ուղեկցությամբ, իսկ հիմա շտապ կարգով մարզվում է այլ երաժշտության տակ: Ըստ Լեպարսկայայի, հենց դրանով են պայմանավորված ցածր տեղերը Մինսկում կայացած աշխարհի գավաթի մրցաշարում՝ ժապավեններով ու գնդով վարժություններում: Բելառուսի ներկայացուցիչները մայիսի 31-ին զբաղեցրել են 6-րդ տեղը բազմամարտում (երկրորդը՝ բուլավաներով վարժությունում), իսկ հաջորդ օրը՝ 7-րդը՝ գնդերով ու ժապավեններով վարժությունում: «Կարելի է նրանց հանդիմանել, բայց ավելի շատ խղճալ է պետք»,-ասել է Լեպարսկայան, հայտնում է TUT.BY-ը:

Իսկ ամենահետաքրքիրը մեկնաբանություններն են՝ 90 արձագանքներից գոնե մեկում չի արդարացվում «կազմակերպիչների պահանջը», եթե կարելի է այդպես ասել: Մեջբերենք մի քանիսը միայն. -Նույն հաջողությամբ մենք պետք է հրաժարվեինք Բեթհովենի ու Բախի երաժշտությունից, Գյոթեի ու Հայնեի բանաստեղծություններից՝ չէ որ ֆաշիստների դեմ ենք կռվել: Այնպիսի զգացողություն է, որ կազմակերպիչների գլխի փոխարեն ինչ-որ այլ բան է: Իսկ մերոնք էլ տուրք են տվել ինչ-որ ցնորված խեղկատակների:

-Սա ապացուցում է, որ սպրոտը միշտ չէ, որ զերծ է մնում քաղաքականությունից: Ալիևը միայնակ չէ. Մուսոլինին ու Ադոլֆը կհասկանային նրան: Նացիստական Գերմանիայում սպորտն, ինչպես հայտնի է, նացիզմի գաղափարախոսության՝ հրեաների, սլավոնների, գնչուների հանդեպ արիացիների առավելության հիմնասյուներից էր: Հավանաբար, Ադրբեջանում «Ունիվեր» սերիալի դիտման համար կալանք է սպառնում: Պետք չէ ենթարկվել ու ստորանալ Բաքվի առաջ: Երկուս՝ ԱԳՆ-ին: Հիմա Երևանը պետք է դադարեցնի հայկական կոնյակի առաքումը Բելառուս:

-Կազմակերպիչներ, դուք ի՞նչ է, գժվե՞լ եք: Արամ Խաչատրյանն առաջին հերթին խորհրդային կոմպոզիտոր էր, նա երաժշտություն է գրել ոչ միայն Խորհրդային Միության, այլ նաև ամբողջ աշխարհի, յուրաքանչյուր մարդու, այդ թվում նաև ադրբեջանցիների համար: Մի մարդ, որի ստեղծագործությունները բարձր պարգևներ են ստացել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իրանում, Եգիպտոսում ու Սիրիայում, ձեր համար ոչինչ չի նշանակում, թեև ժողովրդի թշնամի՞ն է: Ո՞վքեր եք դուք այսքանից հետո: Տգետներ եք, որոնք պատկերացում անգամ չունեն ոչ մշակույթի, ոչ երաժշտության մասին: Ձեր մասին ոչ ոք չգիտեր, իսկ եթե գիտեին էլ, ապա շուտով կմոռանան առհավետ, իսկ Խաչատրյանի երաժշտությունը կկատարեն ու կլսեն, նրա անունը հավերժ կմնա համաշխարհային մշակույթի պատմության մեջ:

-Ի՞նչ է, մեզ այնքան հարկավոր է ադրբեջանական նավթը, որ անտեսո՞ւմ ենք Մաքսային միության մեր գործընկերներին: Սա ի՞նչ զառանցանք է: Հետո ուկրաինացիներին կարգելեն պարել Չայկովսկու կամ Պրոկոֆևի երաժշտության տակ և այլն:

-Պարզ չէ միայն, թե ով և ինչ կերպ է հայտնել ադրբեջանական կողմի ցանկությունը: Ընդհանրապես, նման բաների համար առաջնությունը կարելի է որակազրկել:

-Առաջարկում եմ Ադրբեջանին հրաժարվել ՄԻԳ-25, ՄԻԳ-29 կործանիչներից, այնտեղ էլ ամեն ինչ կարգին չէ գլխավոր կոնստրուկտորի ազգանվան հետ:

Ակամայից համաձայնվում ես մեկնաբանությունների հեղինակների հետ. մի՞թե Ադրբեջանում իրոք չեն հասկանում, թե ինչ են անում՝ խեղկատակ դառնալով աշխարհի աչքում: Իսկապես որ, նավթից այն կողմ բան չեն տեսնում: Իսկ մեր կողմից հավելենք, որ Նյու Յորքի Բրոդվեյում գտնվող երաժշտական ամենամեծ խանութում Խաչատրյանի երաժշտության ձայնագրությունների համար կես հարկ է հատկացված: Հետաքրքիր է, այնտեղ լինո՞ւմ են ադրբեջանական ԱԳՆ ներկայացուցիչները:

«Սուսերով պարը» «Գայանե» բալետից համաշխարհային համբավ բերեց կոմպոզիտորին: Անգլիայում և ԱՄՆ-ում նրան կոչում էին Mister Sabre Dance:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---