16 մայիսի 2006 - 16:57 AMT
Վարկած. Ա-320-ի աղետի պահին ինքնաթիռում փոխհրաձգություն է եղել
Ինքնաթիռի վայրէջքի ժամանակ մի շարջ ուղեւորներ հասցրել են զանգահարել հարազատներին. նրանց բջջային հեռախոսները հաղոդում էին ամեն բան, ինչ կատարվում էր այդ դժբախտ վայրկյաններին ինքնաթիռում, գրում է «Ժիզն» թեթը: «Երեւանում բոլորը խոսում են այն մասին, որ աղետից առաջ ինքնաթիռում կրակոցի նման ձայներ են լսվել»,- պնդում է «Նովոե վրեմյա» հայկական թերթի թղթակից Նորա Կանանովան: Նրա խոսքերով, մահացածների հարազատների մեջ ասեկոսեներ կան, որ ինքնաթիռում փոխհրաձգություն է եղել: «Ասում են, որ իբր ուշ գիշերով Հայաստանի անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարլոս Պետրոսյանի բջջային հեռախոսին է զանգահարել իր որդին, որ գտնվում էր Ա-320 ինքնաթիռում: Եվ որ հեռախոսափողում կրակոցներ են լսվել: Ըստ ժամանակագրության, այդ զանգը համընկնում է ինքնաթիռի ծովը ընկնելու հետ...»

Այն դեպքում, երբ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների շարքում զինված մարդիկ չեն եղել: «Դա բացառվում է,- հայտարարել է օդանավակայանի մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:- Զենքով ինքնաթիռ կարող են մտնել միայն նրանք, ում դա թույլատրվում է»: Ա-320 ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են մարդիկ, որ հրազեն կրելու իրավունք ունեին: Սակայն, երեւանյան օդանավակայանի անվտանգության ծառայության պնդմամբ, ինքնաթիռում այդ մարդիկ անզեն են եղել: Զինված է եղել միայն անձնակազմը:

Սակայն, փորձագետների կարծիքով, հարազատները կարող էին որպես հրաձգություն ընդունել ինքնաթիռի շրջկարի պատռման ձայները: «Ա-320 ինքնաթիռի անկման ժամանակ պայթյուն չի եղել,- հայտարարաել է աղետը հետաքննող մասնագետներից մեկը: - Սակայն անկման ժամանակ ծանրաբեռնությունը այնքան մեծ է եղել, որ ինքնաթիռը վերջին վայրկյաններին բառացիորեն մասերի էր բաժանվում: Այդ ձայները շատ նման են կրակոցների: Այդպես եղել է նաեւ այլ վթարների ժամանակ: Ինքնագրերը ֆիքսում են կրակոցների նմանվող ճեղքվածքների ձայներ: Այնպես որ, հարազատները կարող էին լսել ինքնաթիռի կործանման ձայները: Անձնակազմը անպայման կհայտներ հրաձգության մասին, բայց օդաչուները որեւէ արտակարգ իրավիճակի մասին չեն հայտնել: Կամ չեն հասցրել: Սակայն եթե հրաձգություն լիներ. դրա հետքերը կմնային ինքնաթիռի վրա: Դեռ այդպիսի հատվածներ չեն հայտնաբերվել»,- գրում է «Ժիզն» թերթը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը հայկական «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սեւ ծովում, Ադլերի օդանավակայնից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 113 մարդ, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանցից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը Ուկրաինայի քաղաքացի էր, մեկը` Վրաստանի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ էին: