16 մայիսի 2006 - 20:10 AMT
Վ.Չիտեչյանը բելգիացի գործարարներին ներկայացրեց Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները
Մայիսի 15-ին Բելգիա-Հայաստան առեւտրի պալատի նախաձեռնությամբ Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը հանդիպեց ծագումով հայ Բելգիայի խոշոր գործարարների հետ: Հանդիպումը, որին մասնակցում էին Բելգիայում գովազդային, ապահովագրական, տրանսպորտային, ինտերնետային, ադամանդագործության եւ քաղցրավենիքների արտադրության ոլորտները ներկայացնող գործածարներ, նպատակ ուներ ուղիղ կապ հաստատել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող ծագումով հայ գործարարների միջեւ, ինչպես նաեւ նրանց ներկայացնել Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ սեպտեմբերին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովին Բելգիա-Հայաստան առեւտրի պալատի ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ծառայությունը: