Emmy-ի մրցանակակիրը նկարահանում է «Պեղում ենք ապագան. Հայաստան» ֆիլմը

Emmy-ի մրցանակակիրը նկարահանում է «Պեղում ենք ապագան. Հայաստան» ֆիլմը

PanARMENIAN.Net - Emmy մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ռոսենդոն նկարահանում է «Պեղում ենք ապագան. Հայաստան» ֆիլմը: Այդ մասին նա կհայտարարի հունիսի 6-ին Կալիֆորնիայում, գրում է Masis Post-ը:

Սա փաստագրական ֆիլմ է Հայաստանում հնագիտական գիտարշավի մասին: «Որպես ֆիլմաշարի առաջին ֆիլմի թեմա մենք ընտրեցինք Հայաստանը, քանի որ ամերիկացիներից շատ քչերը գիտեն Հայաստանի հարուստ պատմության մասին և քչերն են ծանոթ նրա գեղեցիկ բնապատկերներին: Գեղեցկությունը, խոհանոցը, խմիչքները և, ամենակարևորը՝ ժողովրդի ոգին, շատ են տպավորում: Շատ հետաքրքիր էր գտնվել մի երկրում, որն այդքան խնդիրներ է հաղթահարել և վերապրել է»,-ասել է Ռոսենդոն:

Ռեժիսորին միացել է հնագետների խումբը Կալիֆորինիայի համալսարանի Costen ինստիտուտից: Ինստիտուտը զբաղվում է հնագիտական գիտելիքների ու ժառանգության պահպանմամբ ու տարածմամբ: «Կարծում եմ` ֆիլմը շատերին կհետաքրքրի, ով նոր երկրներ է ցանկանում հետազոտել: Հայաստանը հեքիաթային երկիր է, հրաշալի մի վայր հետաքրքիր պատմությամբ, համեղ ուտեստներով ու գեղեցիկ մարդկանցով: Ֆիլմում հատուկ ուշադրություն է հատկացվում ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությանն ու պատմությանը, հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Չարլզ Սթենլին` ինստիտուտի տնօրենը:

Travelscope-ի ռեժիսոր Ջոզեֆ Ռոսենդոն պատմում է ճամփորդությունների մասին արդեն շուրջ 30 տարի: Emmy-ից բացի, նա պարգևատրվել է նաև ԱՄՆ Հանրային հեռուստատեսության (PBS) կողմից ճամփորդությունների մասին հեռուստասերիալների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---