Սոցհարցում. Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկրների ցուցակում է

Սոցհարցում. Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկրների ցուցակում է

PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկրների ցուցակում է: Այդ մասին են վկայում ռուսական «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է 2014-ի մայիսի 23-26-ը քաղաքային և գյուղական բնակչության շրջանում: Դրան մասնակցել է 18-ից բարձր 1․600 մարդ ՌԴ 130 բնակավայրում ու 45 շրջանում:

Ըստ հարցման արդյունքների, ռուսաստանցիներն այս տարի ամենից վատը վերաբերվում են Ուկրաինային, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը: ԱՄՆ հանդեպ խիստ բացասական վերաբերմունքի մասին նախորդ տարվա մայիսին հայտարարել էր 8 մարդ, իսկ այս տարվա մայիսին արդեն 31: Դեռ հունվարին հարցման 41 մասնակից հայտարարել էր, որ հիմնականում լավ է վերաբերվում ԱՄՆ-ին, իսկ մայիսին նման կարծիք է հայտնել ընդամենը 15 քաղաքացի: Եվրամիությունը նախորդ տարվա մայիսին խիստ բացասական էր վերաբերվում 3 հարցված, այս մայիսին նրանք արդեն 22-ն են: ԵՄ-ին դրական վերաբերմունքը հունվարից մայիս ժամանակահատվածում նվազել է՝ 50-ից մինչև 22 մարդ:

Ուկրաինայի խիստ բացասական գնահատականը 2013-ի մայիսից մինչև 2014-ի մայիս աճել է 2-ից մինչև 16 մարդ: Ուկրաինայի հանդեպ դրական վերաբերմունք այս տարվա մայիսին հայտնել են 30 հարցված, այն դեպքում, երբ հունվարին այդ կարծիքի կողմնակիցների քանակը 0 էր: Ռուսաստանցիների վերաբերմունքը Բելառուսին, Չինաստանին ու Իսրայելին ընդհանուր առմամբ չի փոխվել: Բարեկամ երկրների ցանկում այս տարի առաջատարներն Բելառուսը, Չինաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Հնդկաստանն ու Կուբան են:

Հայաստանը ՌԴ բարեկամների ցանկում զիջում է Բելառուսին, Ղազախստանին ու Չինաստանին՝ մեր երկիրը 4 տեղում է: Հարկ է նշել, որ ռուսաստանցիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ նախորդ տարիների համեմատ բարելավվել է:

 Ուշագրավ
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան
Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը