Ռուսական ռազմատեխնիկայով առաջին ավտոշարասյունը Բաթումից Հայաստան կուղեւորվի մայիսի 25-ին

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ռուսական ռազմատեխնիկայով առաջին ավտոշարասյունը Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանից կուղեւորվի Հայաստան, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Իգոր Կոնոշենկովը: «Տեխնիկայով առաջին էշելոնը, հիմնականում դրանք կապի միջոցներ են, ինժեներային տեխնիկա եւ թիկունքի նյութական միջոցներ, ինչպես նաեւ թիկունքի եւ կոմունալ-շահագործման ծառայությունների տեխնիկա, մայիսի 25-ին կուղեւորվի Հայաստան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի լրազինման համար»,-ասել է նա: Ընդամենը, ըստ Կոնոշենկովի, Բաթումից Հայաստան է նախատեսվում ուղարկել տեխնիկայով վեց էշելոն, իսկ Բաթումից Հայաստան` մեկ: Ռազմատեխնիկայի եւ սպառազինության հաջորդ խմբաքանակը երկաթուղով կուղարկվի Ադրբեջանից Ռուսաստան մայիսի 23-ին: Ախալքալաքի ռազմակայանի տեխնիկայի եւ սպառազինության մի մասը կուղարկվի Հայաստանի ռուսական ռազմակայան մայիսի 18-ին: Վրաստանի տարածքում տեղակայված Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման ռուսական ռազմակայանների եւ այլ ռազմական օբյեկտների ժամանակավոր գործունեության կարգի եւ ռուսական ռազմակայանների դուրս բերման Ժամկետների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2006 թվականի մարտի 31-ին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---