ԱՄՆ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության17 մայիսի 2006 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ « ղարաբաղյան հակամարտության կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության ձեռքբերմանը»: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն դիտարկում է առաջիկա մի քանի ամիսը որպես հնարավորությունների իրական պատուհան»: Մ.Բրայզան նշել է նաեւ, որ Հայստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է քաղաքական արիութուն ցուցաբերեն` վերացնելու վերջին տարաձայնությունները: Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի` Դեյվիդ Էփլթոնի կարծիքով, առաջընթացի արտահայտություններից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությանը, խնդրելով ծրագրեր մշակել խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու նպատակով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |