Ռուսները ցանկանում են Թուրքիայում առաջին ԱԷԿ-ը կառուցել

PanARMENIAN.Net - Ռուսական «Ատոմստռոյէքսպորտ» ընկերությունը Թուրքիայում առաջին ատոմային էլեկտրակայանը կառուցելու ցանկություն է հայտնել: 5000 մեգավատ հզորությամբ կայանը կառուցվելու է Թուրքիայի սեւծովյա ափամերձ շրջանում, Սինոպ քաղաքի մերձակայքում: Թուրքական կառավարության անդամներից մեկը, որի անունը չի նշվում, Reutrs գործակալությանը հայտարարել է, որ իրենց առաջարկությունները ներկայացրել են 11 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից: Պաշտոնյայի խոսքերի համաձայն, պաշտոնական տենդեր չի անցկացվելու. Էներգետիկայի նախարարությունը իր կարծիքի համաձայն կընտրի լավագույն նախագիծը եւ կներկայացնի կառավարության հավանությանը: Կայանի շինարարությունը պետք է սկսվի մյուս տարի, չնայած շրջակա միջավայրի պահապանների ու շրջանի բնակիչների բազմաթիվ բողոքներին:



Տեսաբանները նշում են, որ Թուրքիան ձգտում է իր էներգետիկ համակարգը ազատել Ռուսաստանից ու Իրանից ստացվող գազի ներկրումներից: Երեկ թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան, իր խոսքերով, ետ է մնում մյուս երկրներից միջուկային էներգիայի օգտագործման բնագավառում, հայտնում է BBC-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---