ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեն քննարկում է Ադրբեջանի հակահայկական գործողությունները

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեն քննարկում է Ադրբեջանի հակահայկական գործողությունները

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կոմիտեում (Հելսինկյան կոմիտե) քննարկումների ժամանակ ամերիկացի օրենսդիրների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ «Ադրբեջանի գործողությունները, սադրանքները, անհանդուրժողականությունն ու բռնությունները հայերի հանդեպ տագնապալի զարգացում են ստանում»: ANCA կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանը փաստաթղթեր է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Բաքվի քաղաքականությունն ու գործունեությունը խախտում մարդու իրավունքների միջազգային նորմերը, չեղյալ է դարձնում սեփական պայմանագրային պարտավորությունները, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, վտանգավոր միջավայր ստեղծում, որը նպաստում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը»: Լսումները, որ անցնում են «Անվտանգության, տնտեսական ու իրավապաշտպան ասպեկտներն ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում» խորագրով, կապված են Պետքարտուղարության ու Կոնգրեսի մտահոգության հետ տարածաշրջանային ապակայունացմանը միտված Ադրբեջանի սաստկացող քաղաքականության հետ: Դիտարկելով Ադրբեջանի հակահայ անհանդուրժողականության ու բռնության 5 ասպեկտներ՝ Քեյթ Նահապետյանը նշել է. «Որպես ամերիկացիներ, որպես հալածանքներից փախած ու ազատության ջահը վառած երկրի հպարտ քաղաքացիներ, ազատության ջահ, որն այսօր վառվում է Լեռնային Ղարաբաղում, մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականությունը: Ոչ ԱՄՆ կառավարությունը, ոչ ԵԱՀԿ-ում մեր գործընկերները չպետք է համաձայնեն Բաքվի հակահայ քաղաքականությանն և օտար կառավարմանը Ղարաբաղի ժողովրդին ու կառավարությանը ենթարկելու բռնի ջանքերի հետ»:

Հաջորդ նիստում իրենց կարծիքները կհայտնեն կոմիտեի անդամները, ինչպես նաև Ջորջթաունի համալսարանի աշխատակից Բրենդա Շաֆերը, որը Կասպից ծովում աշխատող էներգետիկ ընկերությունների լոբբիստն է ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խիստ քննադատը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---