17 մայիսի 2006 - 19:32 AMT
Ա. Աբրահամյան. Հայաստանն ու Սփյուռքը պետք է աշխատեն միասին, այլ ոչ թե իրար դեմ
Մինչեւ 1999 թվականը Ռուսաստանում գոյություն ուներ 450 հայկական հասարականան կազմակերպություն, որոնք մեծ մասմաբ միմյանց մասին ոչինչ չգիտեին: Այն ժամանակ էլ որոշվեց ստեղծել միասնական կազմակերպություն, որը կհամակարգի Ռուսաստանում հայակական սպյուռքի ողջ գործնեությունը: Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ստեղծման գործընթացում հասարակական կազմակերպությունների 90 տոկոսը դադարեցրեցին իրենց գործնեությունը, մնացած 10-ը ներգրավվեցին ՌՀՄ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, ներկայումս ՌԴ-ում բնակվում է մոտ 2 միլիոն հայ, որոնցից մոտ 500 հզ.-ը Հայաստանի քաղաքացիներ են:

«ՌՀՄ ստեղծումից հետո մենք որոշեցինք համահայկական կազմակերպություն ստեղծել, որի մեջ տեղ կգտներ ողջ սփյուռքը: Ներկայումս Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) միավորում է 27 պետությունների հայկական համայնքները: Մեր ամենակարեւոր խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունն էր: Սակայն պետք է ընդգծեմ, որ այսօրվա դրությամբ ՀՀԿ-ի ու Հայաստանի պետական կառույցների միջեւ տարաձայնություններ չկան»,- ասել է նա:

Արա Աբրահամյանը նկատել է, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է աշխատեն միասին, այլ ոչ թե իրար դեմ: «Առանց Արտգործնախարարության հետ համակարգված աշխատանքի, ՀՀԿ-ն չի կարող լուծել, օրինակ, միջազգային կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մենք 600 հարցից բաղկացած փաստաթղթերի փաթեթ ենք ստեղծել Միջազգային տրիբունալ հանձնելու համար, սակայն առանց ՀՀ ԱԳՆ այն չի կարող լիարժեք նշանակություն ունենալ»,- նշել է ՀՀԿ նախագահը: