17 մայիսի 2006 - 19:38 AMT
Հայկական կողմը պետք է միավորի ուժերը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցում
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող միջազգային փորձագետներին, որոնք Հայաստանում են գտնվում Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀԿԿ) կազմակերպած խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անգնահատելի ներդրումի համար, նախարար Օսկանյանը ողջունեց Երեւանում քննարկումներ կազմակերպելու ՀԿԿ նախաձեռնությունը` համահայկական կարեւորագույն հարցի համակարգված առաջքաշման նպատակով: Հանդիպման մասնակիցները գնահատական տվեցին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտողական քաղաքականությանը, որը վերջին շրջանում իրականացվում է պետական մակարդակով եւ զգալի ռեսուրսների ներդրմամբ: Այս առումով ընդգծվեց հայկական կողմի ուժերի համախմբման անհրաժեշտությունը: